Երկրի գլխավոր ժամացույցը 80 տարեկան է

Երկրի գլխավոր ժամացույցը 80 տարեկան է Այս կապակցությամբ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:00-ին, նախատեսվում է «ժամացուցային-դաշնամուրային առցանց համերգ» Հայաստանի գլխավոր ժամացույցի սրահից՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ: Այս մասին տեղեկացնումէ ԿԳՄՍ նախարարությունը:
Իսկ մինչ համերգը՝ ժամացույցի անձնագրի մասին
1941թ. խորը աշնանը Երևանի գլխավոր հրապարակի թամանյանական շենքի աշտար անձնագրի մասին
1941թ. խորը աշնանը Երևանի գլխավոր հրապարակի թամանյանական շենքի աշտարակում տեղադրվեց ժամացույց, որով արդեն 80 տարի է, ինչ համայն հայությունը ստուգում է ժամանակը։ Ժամացույցի անձնագիրը տրվել է 1941թ. մայիսին Մոսկվայի կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում՝ ԽՍՀՄ երաժշտական տեխնոլոգիայի ոլորտի գլխավոր կազմակերպությունում։
Ինժեներ Մագնուշևսկին, որը Կրեմլի Սպասկայա աշտարակի զանգերը վերածրագրավորել էր Խորհրդային Միության օրհներգը հնչեցնելու համար, մշակել է Երևանի ժամացույցի «էլեկտրական շղթայի դիագրամը»։ Ժամացույցի մեխանիզմը պատրաստվել է ռազմական նավաշինարանում։ Ինքը՝ ինժեները, չի կարողացել անձամբ ներկա գտնվել Երևանում աշտարակի ժամացույցի տեղադրմանը, «քանի որ նա ներգրավված է եղել ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (НКВД) հրատապ հատուկ հանձնարարականն իրականացնելու գործում»,- նշվում է Հայրենական մեծ պատերազմի առաջնագծի երկայնքով Հայաստանի մայրաքաղաք հասած արժեքավոր բեռն ուղեկցող գրության մեջ։




















