Վաղը երկու մարզպետ կազատվի պաշտոնից․ հայտնի է նրանց փոխարինողների անունները
Nov 20, 2022
1 min read

Կառավարության վաղմա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված է նաև Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու մասին և Ռազմիկ Թևոնյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատելու մասին հարցերը։
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված այլ հարցերով էլ նշանակվելու են նրանց փոխարինողները։ Մասնավորապես Ռազմիկ Թևոնյանի փոխարեն Արարատի մարզպետ կնշանակվի նրա որդին՝ Սեդրակ Թևոնյանը, իսկ Ռազմիկ Պետրոսյանին կփոխարինի Սերգեյ Մովսիսյանը։




















