Ադրբեջանում զինվորական մեքենան վթարի է ենթարկվել. երկու զինծառայող վիրավորվել է
Nov 20, 2022
1 min read

Այսօր ժամը 17։40-ին Ադրբեջանի ՊՆ զինվորական մեքենան վթարի է ենթարկվել։ Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, վթարի հետևանքով վնասվածքներ են ստացել արտակարգ զինվորական ծառայության սերժանտ Աբդուլլաև Ջեյհուն Հուսեյն օղլուն և շարքային Հասանզադե Սուլեյման Ալի օղլուն։




















