top of page

Եթե Փաշինյանն այսօր որևէ փաստաթուղթ ստորագրի, մենք նրա հրաժարականը կպահանջենք․ Հոխիկյան

Nov 20, 2022
1 min read


Եթե այսօր Նիկոլ Փաշինյանը որևէ փաստաթուղթ ստորագրի, ապա մենք արդեն հանդես կգանք նրա հրաժարականի պահանջով։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ազատագրական շարժման կազմակերպիչներից Նաիրի Հոխիկյանը։


Նրա խոսքով՝ իրենք այսօրվա ընթացքում քննարելու են ուղիներ, թե ինչ են անելու՝ կանխելու հերթական հակահայկական փաստաթղթի ստորագրումը։


«Այս պահին մենք մեր քայլերն ենք քննարկում»,- ասաց Նաիրի Հոխիկյանը։


Նա հիշեցրեց, որ իրենք դիմել են նաև ՀՀ նախկին երեք նախագահներին, որպեսզի նրանք մի կողմ թողնեն քաղաքական հայացքներն ու միանան ազատագրական պայքարին։


«Այդ կոչով մենք դիմել ենք մեր պետության նախկին ղեկավարներին, բայց որևէ հանդիպում չի սպասվում նրանց հետ»,- նկատեց Հոխիկյանը։


Դիտարկմանը, որ նախորդ տարի էլ «Հայրենիքի փրկության շարժումն» էր համախմբման կոչեր անում, սակայն պայքարը գնաց փակուղի, քանի որ հստակ պահանջ չկար, Նաիրի Հոխիկյանն արձագանքեց, որ պահանջելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և, եթե անգամ այսօր ՀՀ ղեկավարը որևէ փաստաթուղթ չստորագրի, միևնույնն է, շարունակելու են պայքարը։


«Գուցե պայքարի ձևաչափը փոխվի, բայց մենք կանգ չենք առնելու»,- վստահեցրեց Նաիրի Հոխիկյանը։


Ըստ նրա՝ եթե հետ կանգնեն իրենց պայքարից, կնշանակի, որ ամեն քայլ իզուր էր։


Նարե Գևորգյան

1/3798
bottom of page