Երևանում բացվել է «Եվրասիա-21» առաջին միջազգային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը
Nov 20, 2022
1 min read

Նոյեմբերի 24-ին «Երևան» ցուցահանդեսային կենտրոնում բացվել է «Եվրասիա-21» առաջին միջազգային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում են ԵՏՄ անդամ երկրների բիզնեսի շուրջ 200 ներկայացուցիչներ, ինչպես նաև տասնյակ ընկերություններ Իրանից։
Ցուցահանդեսը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ շինարարություն, էներգետիկա, ջրային տնտեսություն, արդյունաբերություն, մետալուրգիա, գյուղատնտեսություն, առողջապահություն, կենցաղային տեխնիկա, տրանսպորտ, առևտուր, նոր տեխնոլոգիաներ և այլն։
Ցուցահանդեսը կավարտվի նոյեմբերի 27-ին։




















