Ֆրանսիայում ձերբակալել են սուրբծննդյան տոներին հարձակում ծրագրած 2 անձի
Nov 20, 2022
1 min read

Ֆրանսիայի հատուկ ծառայությունները նոյեմբերի 29-ին ձերբակալել են երկու անձի, որոնք կասկածվում են սուրբծննդյան տոնակատարությունների ընթացքում դանակով հարձակումներ նախապատրաստելու համար:
Նշվում է, որ կասկածյալները մտադրված են եղել հարձակումներ իրականացնել հանրային վայրերում, մասնավորապես՝ առևտրի կենտրոններում, համալսարաններում ու մարդաշատ փողոցներում:
Կասկածյալներից մեկի բնակարանում հայտնաբերվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության քարոզչական նյութեր:




















