top of page

Գանձասարի վանական համալիրում մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ

Nov 20, 2022
1 min read


Գանձասարի վանական համալիրում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ։


«Մեր փոքրիկ պետությունը պետք է դառնա Քրիստոսի մսուրը։ Ազգովի խոնարհվելով այդ մսուրի առաջ, Քրիստոսի լույսի առաջ` մեր երկիրը կլուսավորվի, կհզորանա, կդառնա միաբանված: Քրիստոսի Սուրբ Ծննդյան պատգամն է՝ միավորել մեզ:

Պետք է սիրենք մեր դիմացինին, սերն է փրկում ամեն ինչից: Եթե մենք կարողանանք կրողը դառնալ այդ մեծ սիրո, ոչ միայն կձերբազատվենք մեզ խեղդող բոլոր տեսակի չար խորհուրդներից, այլև կդառնանք իրապես լուսակիրը, ջահակիրը, լույսի որդիներ և ոտքի կկանգնեցնենք մեր հայրենիքը:


Շնորհավորում եմ մեր ժողովրդին: Քրիստոս ծնվեց և հայտնվեց:


Ձեզ և մեզ մեծ Ավետիս»,- ասել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:


Սուրբ պատարագից հետո կատարվել է Ջրօրհնեքի արարողություն. օրհնված ջուրը բաժանվել է ներկաներին։


«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սուրբ Պատարագին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք, հավատացյալներ։

 
 
1/3798
bottom of page