top of page

Ագարակավան գյուղում գայլերի ոհմակը 170-ից ավելի մայրացու ոչխարներ է հոշոտել

Nov 20, 2022
1 min read

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 02։00-ից-02։30-ն ընկած ժամանակահատվածում Ագարակավան գյուղի բնակիչները նկատել են գյուղում գայլերի ոհմակ։


Գյուղացիները, դուրս գալով տներից, գյուղի 7-րդ փողոցի 1-ին փակուղու բնակիչ՝ 65-մյա Հայկ Մարտիրոսյանի տան բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են սատկած գառներ ու ոչխարներ, այդ թվում՝ մայրացու։ Գյուղացիների աղմուկի վրա գայլերը դիմել են փախուստի, որից հետո մինչև լուսաբաց գյուղացիները հայտնաբերել են, որ Հ. Մարտիրոսյանի ընտանիքին պատճառվել է խոշոր չափ նյութական վնաս։

Սատկած գառներ ու ոչխարներ գյուղացիները հայտնաբերել են տանից 2-3 կմ հեռավորության վրա՝ դաշտերում։

Քաղաքացին, ում ընտանիքը բազմանդամ է, կրել է մոտ 40 հազար ԱՄն դոլարի վնաս։ Գյուղացիներին հաջողվել է գայլերից մեկին վնասազերծել։ Այս պահին պարզվել է, որ գայլերի հարձակման հետևանքով սատկել է մոտ 170 գառ ու ոչխար, այդ վթում՝ մայրացու, 37-ից ավելի գառներ չկան, 80-ից ավելի ոչխարներ էլ դարձյալ՝ մայրացու, վիրավոր են։


 
 
1/3798
bottom of page