top of page

Ասում էին՝ Ադրբեջանից եմ լսել Սյունիքին վերաբերող փաստաթղթի մասին. մեր ՊՆ-ում դրված է. Մանուկյան

Nov 20, 2022
1 min read


Մի քանի շաբաթ առաջ, բազմաթիվ հարցումներով պարզ դարձավ, որ իշխանությունների մեկ տարվա պնդմանը հակառակ՝ Սյունիքում ՀՀ ԶՈՒ-ն հետ է քաշվել, Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ ճանապարհը թշնամուն է հանձնվել ոչ թե ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների, ինչ-որ հանգամանքների պարտադրանքով, այլ ուղղակի, դավադիր հուշագրի հիման վրա:


Այս մասին այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պնդելով, որ այդ մասին վաղուց էր ասել:


«Իմ այդ հայտարարությունից հետո, Գագիկ Մելքոնյանն ասել էր, թե ռուսներից կամ ադբեջանցիներից եմ այդ տեղեկությունը ստացել: Պարոն Սարգսյան, խնդրում եմ՝ Գագիկ Մելքոնյանին պատմեք, որ այդ փաստաթուղթը ՊՆ դրված է, Վաղարշակ Հարությունյանը լավ էլ ստորագրել է, լավ էլ մեկ տարի գաղտնի է պահել այս ժողովրդից, մի տարի ասել են՝ բանավոր է, բայց պարզվում է՝ լավ էլ գրավոր է »,- շեշտեց Մանուկյանը և դուրս եկավ նիստից:

 
 
1/3798
bottom of page