top of page

Վերադարձված գերիները հարցաքննվել են․ նոր մանրամասներ

Nov 20, 2022
1 min read



Դեկտեմբերի 19-ին հայրենադարձված գերիները հարցաքննվել են, սակայն քրեական գործ հարուցված չէ։ Այդ մասին 24News-ի հետ զրուցում ասաց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։


Ըստ նրա՝ գերիներից ոչ մեկը մեղադրյալի կարգավիճակ չունի, նրանց մի մասը Ջերմուկի, մի մասն էլ Իշխանասարի մարտական դիրքից էին գերի ընկել նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ «Բոլորն էլ գալիս են, որպես կասկածյալ հարցաքննվում են։ Դա ընդունված կարգն է, բայց հետո ի՞նչ կարգավիճակ կստանան, հարցաքննվելուց պարզ կլինի», - նշեց Թադևոսյանը։


Հիշեցնենք, որ գերիների վերադարձը տեղի էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Իսկ ավելի վաղ՝ դեկտեմբերի 4-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ վերադարձված 10 գերիներից 5-ին մեղադրանք էր առաջադրվել, որոնցից 4-ը դատարանի որոշմամբ կալանավորվել էին, մեկը՝ ոչ։ Վերջինի մասով ՔԿ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել։


Նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

 
 
1/3798
bottom of page