top of page

Գերմանիայում խստացվում են սահմանափակումները չպատվաստված քաղաքացիների համար

Nov 20, 2022
1 min read

Ամբողջ Գերմանիայում խստացվում են սահմանափակումները COVID-19-ի դեմ չպատվաստվածների համար։ 16 դաշնային նահանգների իշխանությունները, Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը և ապագա հավանական կանցլեր Օլաֆ Շոլցը համապատասխան համաձայնության են եկել։


Նոր կանոնները չպատվաստված բնակիչներին արգելում են մուտք գործել մանրածախ առևտրի կետեր՝ բացառությամբ դեղատների և մթերային սուպերմարկետների:


Ավելի վաղ չպատվաստվածների համար սահմանափակվել էր մուտքը բարեր և ռեստորաններ։ Իշխանություններն ասում են, որ շատ հիվանդանոցներ կրկին աշխատում են ամբողջ հզորությամբ, գերլարված՝ դեպքերի թվի աճի պատճառով:

 
 
1/3798
bottom of page