Այսօր Խորհրդային Միության հերոս, անվանի հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է՝ մարդ, ում կյանքը եղավ անմնացորդ նվիրում հայրենիքին:
- Octopus Media

- Feb 17
- 1 min read
ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ-101

1943 թվականին Թեհրանում Մեծ Եռյակի կոնֆերանսից տասնամյակներ անց միայն աշխարհն իմացավ գերտերությունների ղեկավարների անվտանգությունն ապահոված օպերացիայի կազմակերպման քիչ թե շատ մանրամասների մասին: Այդ «բացահայտմանը» մեծապես եկավ նպաստելու և «Թեհրան-43» համատեղ արտադրության կինոնկարը:
Կոնֆերանսի անվտանգային համակարգի կազմակերպման գործում իր խմբով, որի կազմում էր և նրա ապագա կինը՝ հետագայում անվանի հետախույզ Գոհար Վարդանյանը, անգնահատելի ծառայությունն է ունեցել այդ օրերին տակավին երիտասարդ Գևորգ Վարդանյանը՝ համաշխարհային հետախուզության ապագա լեգենդը, ում կյանքի բազմաթիվ էջեր այդպես էլ մնում են գերգաղտնիության գրիֆի տակ, ու դեռ խոշոր հարց է՝ կհրապարակայնացվե՞ն երբևէ:

Այսօր Խորհրդային Միության հերոս, անվանի հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է՝ մարդ, ում կյանքը եղավ անմնացորդ նվիրում հայրենիքին:
Շնորհավոր ծնունդդ, լեգենդ:




















