top of page

Գիտնականները նշել են՝ որ սննդամթերքն է արագացնում օրգանիզմի ծերացումը

Nov 20, 2022
1 min read

Շաքարի չափազանց շատ օգտագործումը հանգեցնում է օրգանիզմի ծերացման արագացմանը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով բրիտանացի գիտնական Դևիդ Գաննի ուսումնասիրությունը:


Վերջինս ուսումնասիրել է 600 մարդու դեմքերը, չափել շաքարի մակարդակը նրանց արյան մեջ և բաժանել գիտափորձի մասնակիցներին 4 խմբի: Պարզվել է, որ շաքարի ամենաքիչ մակարդակ ունեցող անձանց մոտ մաշկն ամենից երիտասարդ տեսք է ունեցել և հակառակը: Հետազոտության արդյունքներում նշվում է, որ շաքարը վնասում է անոթները, սակայն այս մթերքի ազդեցությունն օրգանիզմի վրա այդքանով չի ավարտվում:


«Ազատ ռադիկալների արտադրությունը. ահա ծերացման «գլխավոր մեղավորը»: Առանց հակաօքսիդանտների միջամտության՝ բջիջները սկսում են մահանալ մեծ քանակությամբ»,- ասվում է հոդվածում:


Արդյունքում մաշկը դառնում է չոր, փոքր կնճիռներ են ի հայտ գալիս և խնամքի ոչ մի միջոց չի կարող պայքարել դրանց դեմ: Ժամանակի ընթացքում մաշկը կորցնում է փափկությունն ու առաձգականությունը:


Միևնույն ժամանակ հոդվածում նշվում է, որ շաքարից լրիվ հրաժարումը նույնպես օգտակար չէ, անհրաժեշտ է նվազեցնել սպառման քանակը:

 
 
1/3798
bottom of page