top of page

Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել, ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Nov 20, 2022
1 min read


ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերի մարտունակության բարձրացման, ձմեռային պայմաններում ծառայության կազմակերպման ընթացիկ խնդիրներին և ձմեռային զորակոչին վերաբերող հարցերին։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն անդրադարձել է նաև պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին՝ բարձր գնահատելով դրանց ընթացքն ու արդյունքները։

Խորհրդակցության ավարտին ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ըստ առաջնահերթությունների խնդիրներ է առաջադրել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։

 
 
1/3798
bottom of page