top of page

Կրակnցներ՝ Գյումրիում, կասկածյալը հայտնի է քրեական պատմություններով

  • Jun 23, 2025
  • 1 min read

Իրավապահներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հունիսի 19-ի՝ լույս 20-ի գիշերը Գյումրիում կրակոցներ են հնչել և կա վիրավոր: 


 


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրիի Հաղթանակի պողոտայում գործող «Գյումրի» հացատան դիմաց, որի ժամանակ մասնակիցներից մեկն իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց է արձակել և ըստ օպերատիվ տվյալների՝ 1 հոգի վիրավորում է ստացել կրակոցից, 2 հոգի էլ՝ ծեծկռտուքի հետևանքով: 


 


Շիրակի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվում, ոստիկաններն արդեն գիտեն մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Գյումրիում հայտնի քրեական պատմությունների մեջ բազմիցս ներգրավված է եղել:

 
 
1/3520
bottom of page