Մահացել Է «Մի» ուղղաթիռների փորձարկող օդաչու Գուրգեն Կարապետյանը
Nov 20, 2022
1 min read

Մոսկվայում 85 տարեկան հասակում մահացել է Մ.Լ Միլի անվան ՕԿԲ փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս Գուրգեն Կարապետյանը. այդ մասին TASS-ին հայտնել են «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգում։
Կարապետյանը յուրացրել է 39 տեսակի ուղղաթիռներ և ինքնաթիռներ, իսկ մոդիֆիկացիաները հաշվի առնելով՝ ավելի քան 100- ը։ Օդում անցկացրել է ավելի քան 5,5 հազար ժամ։ Դեկտեմբերի 9-ին Կարապետյանը կնշեր 85-ամյա հոբելյանը։




















