top of page

Գյումրի է այցելել Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը

Nov 20, 2022
1 min read

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկին: Այդ մասին տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանը։ Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը Գյումրի, ներկայացրել քաղաքն իր պատմությամբ, մշակույթով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրիի ունեցած ներուժի մասին:

Դեսպանն իր խոսքում ողջունել և շնորհավորել է Վարդգես Սամսոնյանին համայնքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, ապա կողմերը խոսել են հնարավոր համագործակցությունների, դրանց համար անհրաժեշտ քայլերի, կապերի ընդլայնման և ամրապնդման մասին:

1/3798
bottom of page