Հակակոռուպցիոն կոմիտեն գրեթե 70 հազար դոլարի ավտոմեքենաներ է գնել
Nov 20, 2022
1 min read

Հակակոռուպցիոն կոմիտեն մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով դեկտեմբերի 17-ին մեքենաների ձեռքբերման պայմանագրեր է կնքել։
MediaHub.am-ը կառավարության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ մարդատար մեքենայի գնման պայմանագիր է կնքել, որի համար վճարվել է 18,400,000 դրամ։ Նույն օրը մեկ այլ պայմանագիր էլ կնքել է «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ի հետ։ Այս դեպքում ևս գնման առարկան մարդատար մեքենա է, որի համար բյուջեից վճարվել է 15,000,000 դրամ։




















