top of page

Հանձնարարվել է նախապատրաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափի ներարկմանը

Nov 20, 2022
1 min read


Եվրամիության երկրների առողջապահության նախարարներին հանձնարարվել է նախապատրաստվել COVID-19-ի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափի ներարկմանը, երբ տվյալները վկայեն, որ այն անհրաժեշտ է, քանի որ դաշինքը բախվում է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու դեպքերի բռնկման հետ, հաղորդում է Reuters-ը:


շաբաթ ԵՄ դեղորայքի կարգավորիչը հայտարարել է, որ խելամիտ կլիներ ներարկել պատվաստանյութի չորրորդ դեղաչափը խիստ թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց, սակայն անհրաժեշտ են հավելյալ ապացույցներ:


«Եթե մենք տեսնենք այդ տվյալները, որոնք կլինեն համոզիչ չորրորդ դեղաչափի անհրաժեշտության հարցում, մենք պետք է պատրաստ լինենք գործել»,-ասել է ԵՄ առողջապահության հարցերով հանձնակատար Ստելա Կիրիակիդեսը ԵՄ երկրների նախարարներին տեսակոնֆերանսի ընթացքում:


ԵՄ անդամ որոշ երկրներ, մասնավորապես, Դանիան ու Շվեդիան արդեն ընդունել են COVID-ի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափը ներարկելու մասին երրորդ դեղաչափից ստացված թեթեւ սիմպտոմատիկ վարակից պաշտպանվելու թուլացման առնչությամբ:

 
 
1/3798
bottom of page