top of page

Հանրային տրանսպորտում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր

Nov 20, 2022
1 min read

Նոյեմբերի 25-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։


Դիտարկվել է նշված վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։


Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք։


Դրանք վերաբերել են ուղևորների կողմից դիմակ չկրելուն և ախտահանիչ հեղուկի բացակայությանը, որոնց հիմքերով կազմվել են արձանագրություններ։


Հանրային տրանսպորտի վերահսկողությունը շարունակական կլինի։

1/3798
bottom of page