top of page

Հաշմանդամությունը մահապատիժ չէ, այլ՝ մարտահրավեր. Արտակ Բեգլարյան

Nov 20, 2022
1 min read

Հաշմանդամությունը մահապատիժ չէ, այլ՝ մարտահրավեր, իսկ մարտահրավերը հնարավորություն է: Այդ մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը և տեսանյութ է հրապարակել:


«Դեկտեմբերի 3-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հերթական առիթն է ավելի շատ խոսելու և մտածելու մեր հասարակության մի զգալի հատվածի հիմնախնդիրների ու դրանց լուծումների մասին:


Մարդու իրավունքների պաշտպանի թեմատիկ իրազեկման արշավի այս տեսանյութում ես հանդես եմ գալիս որպես հաշմանդամություն ունեցող անձ՝ խոսելով իմ անձնական փորձառության ու մոտեցումների մասին:


Անձնական՝ յուրաքանչյուր անձ առաջին հերթին իր ներքին խոչընդոտներն ու դժվարությունները պետք է հաղթահարի, որպեսզի ավելի հեշտորեն կարողանա հաղթահարել արտաքին խոչընդոտները. հաշմանդամությունը հնարավորություն է ավելի ուժեղանալու և զարգանալու համար:


Պաշտոնական՝ պետությունը պարտավոր է ապահովել առավելագույն բարենպաստ միջավայր ու հավասար պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց ինքնաիրացման ու զարգացման համար, և ես, որպես պետական նախարար, դրա համար ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծելու և ամրապնդելու ուղղությամբ ջանքեր եմ գործադրում:




1/3798
bottom of page