top of page

Հաստատվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

Nov 20, 2022
1 min read

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։


«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի N 660-Ն որոշման N 1 հավելվածի 30-րդ կետը՝


1. Հաստատել «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:


2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 3-ի N 41-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 37-Ա որոշումը»,- ասված է որոշման մեջ։

1/3798
bottom of page