top of page

Հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական հարձակումը խիստ մտահոգիչ և դատապարտելի է. Արզաքանցյան

Nov 20, 2022
1 min read



Տիգրան Արզաքանցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումը խիստ մտահոգիչ և դատապարտելի է: Վիճակը սահմանին ծայրահեղ լարված է:


Ցավոք ունենք զոհեր և գերևարվածներ: Րոպե առաջ պետք է կիրառել բոլոր հնարավոր լծակները՝ միջազգային բոլոր կառույցներին ներգրավելու և ցանկացած միջոցներով չեզոքացնելու մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը:

Անհապաղ, ոչ թե բանավոր կոչերով, այլ գրավոր դիմել միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին:Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը անվիճարկելի է։ Ուժ և կորով մեր զինվորներին:

1/3798
bottom of page