Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում
Nov 20, 2022
1 min read
Հայաստանի ներկայացուցիչ Մալենան ճանաչվեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի հաղթող։ Մեր երկիրը վաստակեց 224 միավոր։
Լեհաստանի մասնակիցը երկրորդ հորիզոնականում է, իսկ Ֆրանսիան՝ երրորդ։
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էր 19 երկիր։
Հայաստանի պատվիրակ 14-ամյա Մալենան հիանալի հանդես եկավ «Քամի-քամի» երգով, որն օրեր շարունակ գլխավորել էր մրցույթի պաշտոնական կայքի առցանց քվեարկությունը։
«Դա հիասաքանչ է, եւ ես շատ ուրախ եմ, որ ունեմ երկրորդ հնարավորությունը ներկայացնելու իմ երկիրը։ Ես դրան սպասել եմ յոթ տարի․․․ դա իմ երազանքն է եղել»,- Մալենայի խոսքերը մեջբերել էր «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքը:




















