top of page

«Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել

Nov 20, 2022
1 min read


Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:


«Անհրաժեշտ 33 ստորագրությունից նախնական տվյալներով 39-ն արդեն կա», - «Ազատությանը» փոխանցեց ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։


Նա նաև տեղեկացրեց, որ ստորագրողներից մեկն էլ ինքն և կողմ է գործընթացին։


Թե ինչու է խմբակցությունը նման գործընթաց սկսել, Կոտոլյանը մանրամասնել չցանկացավ։ Ասաց միայն, որ «Իմ քայլն» իր հիմնավորումներն ավելի ուշ կներկայացնի։

 
 
1/3798
bottom of page