Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց․ Երևանը նոր քաղաքապետ ունի
Nov 20, 2022
1 min read

Երևան քաղաքի ավագանին 44 կողմ ձայներով անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։ Նրա՝ քաղաքապետի լիազորությունները դադարեցվեցին։
Երևանի ավագանին քաղաքապետ ընտրեց ՔՊ-ական թեկնածու Հրաչյա Սարգսյանին։ Նա զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը։ Ըստ նախագծի՝ առաջացել էր ճգնաժամ քաղաքապետի և ավագանու ինստիտուտների միջև, իսկ Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք չկա։




















