top of page

«Հայփոստ»-ից գողության փորձ կատարող անձը նույն բաժանմունքի աշխատակի՞ցն է․ մանրամասներ

Nov 20, 2022
1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը փորձել են թալանել «Հայփոստ» ՓԲԸ-ի Գ. Նժդեհի փողոցում գտնվող փոստային բաժանմունքը։ MediaHub.am-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին․ «Հունվարի 10-ին ժամը 01.53-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել «Հայփոստ» ՓԲԸ անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ Գ. Նժդեհի փողոցի փոստային բաժանմունք գող է մտել և գտնվում է ներսում: Մեկնած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները, ժամը 02.15-ին նշված հասցեից գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 1984թ.ծնված տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն: Ժամը 04.00-ին փոստային բաժանմունքի աշխատակիցը հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 01.45-ին անհայտ անձը կոտրել է նշված փոստային բաժանմունքի դռան ապակին, ապօրինի մուտք է գործել սրահ և սպասարկող օպերատորի դրամարկղից գողացել 130.000 դրամ: Վնասի չափը պարզվում է: Բերման ենթարկվածը ձերբակալվել է: Գողոնը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր»: MediaHub.am-ին դեպքից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, գողության փորձ կատարող անձը նույն բաժանմունքի աշխատակից է։ Վերջինս դռան փականը բանալիով բացելու միջոցով է մուտք գործել բաժանմունք, ապա բանալին դրսի կողմից թողել է դռան վրա և մինչ փորձել է դրամարկղից գումար վերցնել, դուռը փակվել է ու ինքը մնացել է ներսում, ինչից հետո ֆիզիկական ուժ գործադրելով կոտրել է դռան ապակին, որպեսզի կարողանա դուրս գալ, բայց ոստիկանության պարեկները բռնել են ու բերման ենթարկել բաժին։


 
 
1/3798
bottom of page