top of page

«ՀայՓոստ»-ի կոնտակտային կենտրոնը, կայքէջը և սոցհարթակներով սպասարկումը հասանելի չի լինի

Nov 20, 2022
1 min read

«ՀայՓոստը» հայտարարություն է տարածել, որում նշվում է․


«Սիրելի հաճախորդներ,


Տեղեկացնում ենք, որ տեխնիկական վերազինմամբ և պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ին մեր կոնտակտային կենտրոնը, կայքէջը և սոց.հարթակներով սպասարկումը հասանելի չեն լինի:


Չեն գործի նաև Երևանի թիվ 0042 և 0010 փոստային բաժանմունքները:


Մեր մասնագետները մշտապես աշխատում են ծառայությունների և սպասարկման որակի բարելավման ուղղությամբ:


Շնորհակալ ենք ըմբռնումով մոտենալու համար»,-գրել է նա։



1/3798
bottom of page