Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադառնում են հայրենիք (տեսանյութ)
Nov 20, 2022
1 min read

Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հայկական զորամիավորումը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով հայրենիք է վերադարձել, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերից Հայաստանի Հանրապետության ստորաբաժանումների անձնակազմն ու տեխնիկան, որոնք կատարել են Ղազախստանի Հանրապետությունում սոցիալական հատուկ նշանակության օբյեկտների պաշտպանության խնդիրները, վերադարձել են հայրենիք», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։




















