top of page

ՀՀ վարչապետը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը․ ինչ հարցեր են օրակարգում

Nov 20, 2022
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը, որն անցկացվել է առցանց: Այդ մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:


Համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ: Երկօրյա միջոցառմանը մասնակցում են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ և ներկայացուցիչներ:


Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Ջո Բայդենը, որից հետո մեկնարկել են պանելային քննարկումները:


Համաժողովին մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Երկօրյա քննարկումների օրակարգում են՝ ժողովրդավարության դեմ սպառնալիքներին դիմագրավելու, կոռուպցիայի դեմ պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը «Հանուն ժողովրդավարության» համաժողովին նախատեսված է դեկտեմբերի 10-ին:

1/3798
bottom of page