top of page

Հրդեհ՝ Թումանյան քաղաքում

Nov 20, 2022
1 min read


Դեկտեմբերի 16-ին, ժամը 00։19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թումանյան քաղաքի քաղաքապետարանի մոտակա տներից մեկում։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային քաղաքի փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան քաղաքի 6-րդ փողոցում գտնվող երկու փայտաշեն տներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։03-ին, մարվել՝ 08։14-ին։ Այրվել են երկու փայտաշեն տները (մոտ 150 քմ)։

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակելի տների նկուղներ և հարակից տներ։

 
 
1/3798
bottom of page