top of page

Հրդեհ՝ Արարատի մարզում

Nov 20, 2022
1 min read


Դեկտեմբերի 25-ին, ժամը 03:01-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Պ․Սևակի փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:25-ին, մարվել` 04:30-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոստան գյուղի Պարույր Սևակի փողոցում։ Տան բակում այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 22 քմ) և կուտակած թեփ (մոտ 5 խմ)` մասամբ:

 
 
1/3798
bottom of page