top of page

Հրդեհ` Իջևան քաղաքում

Nov 20, 2022
1 min read


Հունվարի 2-ին` ժամը 10։14-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչություն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Արցախյան փողոցում` կամրջի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։ Այդ մասին հայտնում է ԱԻՆ լրատվականը:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող կենդանիների կերերի խանութի նկուղային հարկում (մոտ 60 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:26-ին: Խանութի մոտակայքում այրվել է խոտածածկույթ (մոտ 30 քմ), նկուղային հարկում՝ (մոտ 60 քմ) կուտակված ստվարաթղթե արկղեր և մասամբ ջերմահարվել կախովի առաստաղը՝ մոտ 35 քմ։

 
 
1/3798
bottom of page