Հրդեհ Բյուրական գյուղում․ մանրամասներ
Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 6-ին` ժամը 11:47-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղի 13-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է կուտակած անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:19-ին, մարվել՝ 13։40-ին։ Այրվել են անասնագոմի ծածկի փայտյա կառուցատարրերը, ազբոշիֆերները՝ մոտ 45 քմ և մոտ 200 հակ անասնակեր։




















