top of page

Հրդեհ է բռնկվել Աշտարակի սննդի կետում

Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 10-ին` ժամը 06։53-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս փողոցում գտնվող սննդի կետում:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:12-ին, մարվել՝ 07:37-ին:


Այրվել է տաղավարը (մոտ 30 քմ)՝ գույքով։

1/3798
bottom of page