top of page

Մայրաքաղաքի սուպերմարկետներում հայտնաբերվել են ժամկետանց, կրկնապիտակներով ու ժամկետի պիտակների բացակայությամբ ապրանքներ

Sep 17, 2024
1 min read

Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներում:

 

Հայտնաբերվել են ժամկետանց, կրկնապիտակներով ու ժամկետի պիտակների բացակայությամբ ապրանքներ:

 

Ստուգվում է կաթնամթերքը, մսամթերքը, պարենային և ոչ պարենային բոլոր տեսակի ապրանքները:

 

Խախտումների համար տնտեսվարողներն օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով: Հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակելու է ստուգայցերը:

1/3798
bottom of page