top of page

Ինչու է Ավստրիայի արտաքին գործերի նախարարը այցելում Հայաստան

Nov 20, 2022
1 min read

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Ավստրիայի ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում:


«Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հաջորդ շաբաթվա այցը Երևան կլինի լավ հնարավորություն ամրապնդելու մեր գերազանց երկկողմ հարաբերությունները և դիտարկելու հետագա համագործակցության հնարավորությունները»,- ասված է գրառման մեջ:


Հայաստանը և Ավստրիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Հայաստանի Հանրապետությունը և Ավստրիական Հանրապետությունը երկկողմ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել սրանից ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 24-ին: Հայաստանն ու Ավստրիան համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն: 30 տարվա ընթացքում Հայաստանի և Ավստրիայի կառավարությունները ստորագրել են փոխգործակցության, փոխօգնության և գործընկերության մասին 12 համաձայնագիր և փոխըմբռնման ու համագործակցության մասին 6 հուշագիր:

 
 
1/3798
bottom of page