Ինչու է կասեցվել քարի վերամշակման ընկերության գործունեությունը
Nov 20, 2022
1 min read

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել ավազի հանքարդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ում:
Դիտարկմամբ պարզվել է, որ ընկերությունը քարի վերամշակումն իրականացնում է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության առկայության:
Քարի վերամշակման գործողությունը կասեցվել է, առկա արտադրական սարքավորումները կապարակնքվել՝ մինչև կասեցման հիմքի վերացումը։




















