Ինչու են չեղարկվել Flyone-ի Երևան-Մոսկվա-Երևան չվերթները

Flyone Armenia ավիաընկերությունը, որն այսօրվանից պետք է կանոնավոր չվերթներ իրականացներ դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ, մինչ այս պահը որևէ չվերթ չի իրականացրել։
«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մինչ այս պահը նախատեսված բոլոր չվերթները չեղարկվել են։
MediaHub.am-ը փորձեց կապ հաստատել ավիաընկերության հետ, սակայն մեր բոլոր զանգերն անպատասխան մնացին։
Նշենք նաև, որ ավիաընկերությունը, ըստ մամուլում առկա տեղեկատվության, պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին:
Ավիաընկերության չվերթների չեղարկումը, ըստ նախնական տեղեկատվության, առնչվում է Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված արգելքի հետ, համաձայն որի՝ Flyone Armenia-ի ինքնաթիռները չեն կարող իր երկրի օդային տարածք մուտք գործել:
Հատկանշական է, որ թեև որևէ թռիչք չի իրականացել, սակայն Flyone Armenia-ի պաշտոնական կայքում ավիատոմսերի օնլայն վաճառքը դեռ շարունակվում է։
Արմինե Նավոյան





















