top of page

Ինչու են հետաձգվել Մոսկվայի չվերթները

Nov 20, 2022
1 min read

Մոսկվայի երեք օդանավակայանում ձյան պատճառով երեք տասնյակից ավելի չվերթ չի կայացել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:


«Վնուկովո» օդակայանում հետաձգվել է 5 թռիչք, «Դոմոդեդովոյում»՝ 9, իսկ «Շերեմետևոյում» հետաձգվել է 5, չեղարկվել՝ 16 չվերթ:


Մոսկվայում այսօր առավոտյան արդեն տեղացել է ամսական տեղումների նորմայի 20 տոկոսը: Նման քանակի ձյուն Մոսկվայում չէր գրանցվել վերջին 28 տարվա ընթացքում:

1/3798
bottom of page