Ինձ հարցնո՞ւմ են՝ «որտեղի՞ց ուժ ստանալ դիմանալու և հաղթանակի հասնելու համար»․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ինձ հարցնո՞ւմ են՝ «որտեղի՞ց ուժ ստանալ դիմանալու և հաղթանակի հասնելու համար»:
Կարծում եմ՝ մեր մեծ նախնիներից. այստեղ սուրբ Մեսրոպի գերեզմանն է, ուրեմն պետք է արժանի լինել այդ Մեծին ու սատկացնել այն թշնամուն, որը հանդգնում է իր ներկայությամբ իսկ պղծել այն հողը, որտեղ ամփոփված է մեր սուրբը, այս տարածքում զենքով մարտնչել է Նժդեհը, ուրեմն պետք է արժանի լինել այդ Հերոսին ու սատկացնել այն թշնամուն, որը հանդգնում է իր զինված կարգավիճակով իսկ պղծել այս հողը, այստեղ եղել է Արտաշես Մեծի գահը, ուրեմն պետք է արժանի լինել ՀՀ առաջին պաշտոնյայի աթոռին, որն այդ գահի շարունակությունն է, այստեղ եղել է Աճառյանի գրասեղանը, ուրեմն նստելով այդ գրասեղանի շարունակություն համակարգչային սեղանի առջև, պետք է արժանի լինել նրա վաստակին և այսպես շարունակ»:




















