Իրանի ԱԳՆ ղեկավարը խոսել է «3+3» ձևաչափի մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կարծում է, որ «3+3» ձևաչափը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ իրանցի նախարարը, խոսելով «3+3» ձևաչափին Իրանի մասնակցության մասին, նշել է, որ այդ համագործակցությունը հօգուտ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման է, եւ ընդգծել է, որ տարածաշրջանից դուրս օտարերկրյա տերությունները տարածաշրջանային խնդիրներին միջամտելու իրավունք չունեն։ Նա նաև պնդել է, որ տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, հաղորդում է Mehr-ը։
Իր հերթին Ալիևն ասել է, որ տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրները պետք է ինքնուրույն լուծեն՝ հավելելով. «Մենք դեմ ենք տարածաշրջանից դուրս երկրների ներգրավմանը տարածաշրջանային հարցերում։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային կապերը օգտակար են տարածաշրջանի բոլոր երկրների համար»։




















