Վրաստանի վարչապետը նախագահին թույլ չի տվել այցելել Լիտվա
Apr 4, 2024
1 min read

Վրաստանի կառավարությունը մերժել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Լիտվա՝ Վիլնյուս աշխատանքային այց կատարելու հարցում:
Ըստ Грузия Online-ի՝ այցը նախատեսված էր ապրիլի 10-12-ը։ Զուրաբիշվիլիի այցը մերժող որոշումը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանում պարբերաբար հակասություններ են ծագում իշխող կուսակցության և նրան ընդդիմադիր նախագահ Զուրաբիշվիլիի միջև։




















