top of page

«Մենք չենք սկսել այս պատերազմը»․ Պուտին

  • Dec 19, 2025
  • 1 min read

Ռուսաստանն իրեն պատասխանատու չի համարում մահերի համար, նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ամերիկացի լրագրողի հարցին։ Նա հավելել է, որ Մոսկվան չի սկսել պատերազմը և, որ Ռուսաստանը ստիպված է եղել դիմել զինված ուժի։

«Մենք չենք սկսել այս պատերազմը։ Մենք երկար ժամանակ չենք ճանաչել՝ այն ժամանակ չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը, և մեզ խաբելուց ու Մինսկի համաձայնագրերը չկատարելուց հետո, ստիպված էինք ուժ կիրառել»,- նշել է Պուտինը։

Պուտինի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անկեղծ ջանքեր է գործադրում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։

«Անքորիջում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանը համաձայնել է ԱՄՆ նախագահի առաջարկներին։ Հետևաբար, սխալ կլինի պնդել, որ ռուսական կողմը որևէ բան մերժում է»։

Նա հավելել է, որ գնդակը Արևմուտքի դաշտում է և, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների և հակամարտությունը խաղաղ ճանապարհով դադարեցնելուն։

 
 
1/3405
bottom of page