ՀԷՑ-ի և մնացած բոլոր գործերով ՀՀ-ն լիովին կատարում է իր միջազգային պարտավորությունները․ Անդրեասյան
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

ՀՀ-ն կատարում է իր բոլոր միջազգային պարտավորությունները՝ բոլոր արբիտրաժային վեճերով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի արբիտրաժային որոշումը չկատարելուն։
«ՀԷՑ-ի և մնացած բոլոր գործերով ՀՀ-ն լիովին կատարում է իր միջազգային պարտավորությունները»,- հայտարարեց Անդրեասյանը՝ հավելելով, որ այն ինչ արվել է, եղել է միջազգային պարտավորությունների շրջանակներում, թե ինչ է միջանկյալ որոշումը, որքանով է կատարվել, ինչպես պետք է կատարվի՝ ներկայացվում է տրիբունալին։




















