top of page

Ձերբակալվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի մյուս տեղակալը

Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում երեկ տեղի ունեցած խուզարկության գործի շրջանակներում, «Ազատության» տեղեկություններով, ձերբակալվել է նաև Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանը։

Քննչականից ո՛չ հաստատում, ո՛չ հերքում են այս լուրը: Դեռ հայտնի չէ նաև կալանքի որոշում կա՞, թե՞ ոչ։

Երեկ հայտնի էր դարձել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի ու մյուս տեղակալ Դավիթ Բալասանյանի ձերբակալության մասին, ձերբակալվել են նաև թաղապետարանի աշխատակիցներ ու քաղաքացիներ:


Comments


bottom of page