Կապանի 34 տեղամասերից ստացված արդյունքներով՝ Փարսյանն առաջատարն է
Nov 20, 2022
1 min read

Կապանի 34 ընտրատեղամասերից ստացած արդյունքների համաձայն, «Շանթ» դաշինք ազգայնական կուսակցության օգտին է քվեարկել 3875 քաղաքացի։ Քիչ առաջ նման թվեր է հրապարակել Կապանի փոխքաղաքապետ Գոռ Թադևոսյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 1712 ընտրող։ 87 քվեաթերթիկ համարվել է անվավեր։




















