Կապանում դհոլ-զուռնայով նշում են Փարսյանի հաղթանակը
Nov 20, 2022
1 min read

Կապանում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց՝ նշելու «Շանթ» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող` համայնքի ղեկավարի թեկնածու Գևորգ Փարսյանի հաղթանակը։
«հաղթանա'կ, Գևո'րգ» բացականչելով, սուլոցներով, երգ ու պարով, դհոլ-զուռնայով քաղաքացիները շարժվում են Կապանի կենտրոն։
Ինքը` Փարսյանը, գլխավորում է հաղթական քայլարշավը։
Նշենք, որ այս պահին Կապանում հրավառություն է։




















