top of page

Կապանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Nov 20, 2022
1 min read

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 19-ին Սյունիքի մարզի Նորաշենիկ բնակավայրում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Սամվել Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



1/3798
bottom of page