top of page

Կապանի ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով առաջատար է «Շանթ» դաշինքը

Nov 20, 2022
1 min read

Կապանի ՏԻՄ ընտրություններում, նախնական արդյունքներով, առաջատար է «Շանթ» դաշինքը։ Ցուցակը գլխավորում է ներկայիս քաղաքապետ Գեւորգ Փարսյանը:

Փարսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախնական արդյունքները, ըստ որի՝ «Շանթ» դաշինքը ստացել է 1347 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 616 ձայն:


Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

 
 
1/3798
bottom of page